Եվրոպական միությունը հրավիրում է մասնակցելու Հայաստանում կայանալիք 2018թ․ Դահուկավազքի փառատոնին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան հրավիրում են մասնակցելու 2018թ․ Դահուկավազքի փառատոնին։ Այն տեղի կունենա փետրվարի 3-ից 4-ը Աշոցքի դահուկավազքի կենտրոնում։

Փառատոնը կազմակերպվում է Հայաստանում առաջին անգամ իրականացվող #EUSportFest-ի շրջանակներում։

Մասնակցությունը հաստատելու համար մասնակցային թերթը (http://bit.ly/2FdJ5Da) հարկավոր է ուղարկել Varduhi.SARGSYAN@eeas.europa.eu էլ․փոստին մինչև 31․01․2018թ.-ը։