Ադրբեջանցի ֆուտբոլիստ. Եթե պարտվենք Հայաստանի հավաքականին, ավելի լավ է Ադրբեջան չվերադառնանք

 

Ադրբեջանի «Գաբալա» ֆուտբոլային ակումբի ավագ Ջավիդ Հուսեյնովը, անդրադառնալով Ազգերի լիգայում Հայաստանի թիմի հետ հանդիպելու հավանականությանը, նշել է, որ եթե ադրբեջանական թիմը պարտվի, ավելի լավ է հայրենիք չվերադառնա: Այս մասին հայտնում է PanArmenian–ը` հղում կատարելով azerisport.com-ին:

«Դեռ վաղ է այդ մասին խոսել, սակայն եթե այդպիսի հանդիպում (Հայաստանի հետ) կայանա, ապա դա կենաց-մահու հանդիպում կլինի: Ես արդեն մասնակցել եմ այդպիսի մի խաղի պատանեկան հավաքականի կազմում: Մշտապես մտածում էինք, որ եթե պարտվենք, ավելի լավ է չվերադառնանք հայրենիք: Այդպես կլինի նաև այս դեպքում, եթե այդպիսի հանդիպում կայանա»,-ասել է ֆուտբոլիստը: