Իտալիան ԵԱՀԿ-ում ուշադրություն է դարձնելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Լուսանկարը՝ © AFP 2018/ Alberto PIZZOLI

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն նշել է, որ Իտալիան ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն կդարձնի Ղարաբաղյան հակամարտության և ԵԱՀԿ գոտում մյուս ձգձգված հակամարտությունների կարգավորմանը:

«ԵԱՀԿ-ում մեր նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն ենք դարձնելու Ուկրաինայի ճգնաժամի և ԵԱՀԿ գոտու ձգձգված հակամարտությունների` Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Վրաստան, կարգավորմանը»,- ասել է Իտալիայի ԱԳ նախարարը:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ իրենց համար առաջնահերթություն է լինելու ուկրաինական ճգնաժամի լուծման ուղղված որոշումների փնտրտուքներին աջակցելը: