Մակրոն. Հայոց ցեղասպանության օրը պետք է ներառվի Ֆրանսիայի հիշարժան օրերի օրացույցում

Հայոց ցեղասպանության օրը պետք է ներառվի Ֆրանսիայի հիշարժան օրերի օրացույցում: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընդունելության ժամանակ` նշելով, որ համապատասխան որոշումը կկայացվի առաջիկա ամիսներին, փոխանցում է News.am-ը։

«Սա այն խոստումն է, որը ես տվել եմ նախընտրական քարոզարշավի ժամանակ, և այժմ հաստատում եմ այն: Պետք է պայքարել Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: Ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագիծը շուտով կրկին կներկայացվի քննարկման և քվեարկության: Այս պայքարը մեզ թույլ է տալիս նայել այսօրվա իրականության և ներկայիս ողբերգությունների աչքերին»,- ասել է Մակրոնը: