ԵՄ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ապրիլի 28-ին Հայաստան կժամանի Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի (Štefan Fule) գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Այցի ընթացքում նախատեսված են հանձնակատարի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԵՄ համագործակցության առնչվող հարցերի լայն շրջանակ:

29.04.2011