Եվրոպական հանձնաժողովը հրավիրում է երիտասարդների՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք «Զարգացման եվրոպական օրեր» քննարկումներին

 

Եվրոպական հանձնաժողովը փնտրում է երիտասարդ առաջնորդների, ովքեր լի են հանուն գենդերային հավասարության ու կանանց հզորացման համար պայքարելու եռանդով և վճռականությամբ։

Ծրագրի շրջանակներում երիտասարդ առաջնորդների 10-օրյա այց կկատարեն դեպի Բրյուսել, որտեղ նրանք կհանդիպեն ԵՄ փորձագետների հետ և իրենց ներկայությունը կունենան «Զարգացման եվրոպական օրեր» ծրագրում, որն իր մեջ կներառի տարբեր նիստերի ժամանակ քննարկումներ գլոբալ առաջնորդների հետ:

Ծրագրին կարող են դիմել 21-ից 26 տարեկան երիտասարդները։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը մարտի 2-ն է:

Այլ մանրամասների համար այցելեք այստեղ։