Ինչպե՞ս է աշխարհի ամենաքաջ հայուհիներից մեկին` Զապել Եսայանին հաջողվել հիմարացնել երիտթուրքերին

 

Լուսանկարը` Hayern Aysor

Զապել Եսայանը (մինչ ամուսնությունը՝ Հովհաննիսյան) ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին՝ Կ.Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում Մկրտիչ Հովհաննիսյանի ընտանիքում։ Նա ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը։ 1895 թվականին տեղափոխվել է Փարիզ, Սորբոնում գրականություն ու փիլիսոփայություն է ուսումնասիրել։

Հարազատ Կոնստանդնուպոլիս Զապելը վերադարձել է 1908  թվականին, երիտթուրքերի հեղափոխությունից հետո։ Մեկ տարի անց նա արդեն կիլիկյան ջարդերի մասին մի շարք հոդվածներ է հրապարակել։ Ավելի ուշ Օսմանյան կայսրության իշխանությունները նրան ներառել էին կալանքի ու աքսորի ենթակա հայերի ցուցակում։

Սակայն նրան հաջողվեց խուսափել կալանքից։ Երիտթուրքերն, իմանալով որտեղ է նա, գնացին Զապելի հետևից։ Շենքում Զապելն ու նրան հետևողները պատահական հանդիպեցին, սակայն անվախ հայուհին արագ կողմնորոշվեց ու «որտե՞ղ է Զապելը» հարցին պատասխանեց, որ շենքում է։ Իրարանցումից օգտվելով` նա կարողացավ փախչել։

Բալթիայով աղջկան հաջողվեց հասնել Թիֆլիս, որտեղ նա զբաղվում էր հայ փախստականներին տեղավորելու հարցերով։

Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի գործած վայրագությունների մասին Զապելը բազմիցս է գրել։ Նա նաև զեկույց է պատրաստել, որում մոտ 200 կանանց ու երեխաների առևանգման ու ոչնչացման մասին կարևոր փաստեր է ներկայացրել։ Զեկույցը ներկայացվել է Փարիզում խաղաղության գիտաժողովին հայկական պատվիրակության անդամ Պողոս Նուբար Փաշային։ Իսկ նա, իր հերթին, ներկայացրել է այն այլ մասնակիցների։

Զապել Եսայանը զեկույցում նշում էր, ու երիտթուրքերի կառավարությունը պատերազմը սկսելուց անմիջապես հետո սկսել է սիստեմատիկ ոչնչացնել երկրի ոչ մուսուլմանական բնակչությանը։ Երիտասարդ կանանց, աղջիկներին ու երեխաներին առևանգում էին։ Առևանգվածների թիվը գերազանցում էր 200 հազարը։

1933 թվականին Զապելը բնակություն է հաստատում Խորհրդային Հայաստանում, սկսում է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Սակայն 1937 թվականին մտավորականության այլ ներկայացուցիչների հետ նրան դատապարտում ու աքսորում են Հայասպանից։ Որոշ տվյալների համաձայն՝ Զապել Եսայանը մահացել է 1943 թվականին Բաքվի բանտում։

2017 թվականին ամերիկյան Refinery29 հարթակի վարկածով` Եսայանը ներառվել է աշխարհի ամենաքաջ կանանց ցուցակում։ 2017 մարտին փարիզյան փողոցներից մեկն անվանակոչվել է Զապելի անունով։

Աղբյուրը` Սպուտնիկ Արմենիա