Արդյունավետ կառավարման Կարլ Ֆրիդրիխ Գոերդելեր քոլեջը հայտարարում է մրցույթ

 

Արդյունավետ կառավարման Գոերդելեր քոլեջը միամյա վերապատրաստման գերմանալեզու ծրագիր է` Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ: Այն նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի երիտասարդ սերնդի ղեկավար ուժերի համար:

Գոերդելեր քոլեջը աջակցում է հասարակության մեջ ակտիվ ներգրավված անձանց, ովքեր ցանկանում են ձևավորել իրենց առկա հասարակությունը, հնարավոր է դարձնում փորձի փոխանակությունն ամբողջ Եվրոպայում՝ ամրապնդելով պատասխանատու և լավագույնին ձգտող գործողությունների աճը փոփոխվող արդի հասարակության մեջ: Մասնակիցները քոլեջի մեկ ուսումնական տարվա ընթացքում մասնակցում են երեք սեմինարների և իրականացնում են սեփական արդյունավետ կառավարման նախագիծն իրենց իսկ հայրենիքում: Ծրագիրը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Գոերդելեր քոլեջի տնօրեն պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենը:

Սեմինարը ընթանալու է գերմաներենովԱրդյունավետ կառավարման Գոերդելեր քոլեջի ծրագրին մասնակցելն անվճար է:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. փետրվարի 19-ն է:

Ծրագրի սկիզբը 2018թ. սեպտեմբերի 13-ն է:

Ծրագրի կամ դիմում հայտի պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել  www.goerdeler-kolleg.de կայքէջ: