Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Լուսանկարը` martinplaut 

Նիդերլանդների Խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու ընդունել որոշում, ըստ որի՝ երկրի պետքարտուղարը պարտադիր պետք է այցելի Ծիծեռնակաբերդ:

«Երկու օրինագիծն էլ ներկայացվել են «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի կողմից: Ստորին պալատի պատգամավորների մեծ մասը քվեարկել է 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին»,- գրում է NL Times-ը:

Նիդերլանդցի փորձագետների կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կվատթարացնի Նիդերլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունները: