Ադրբեջանցի բլոգեր. Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմաններ չեն ոչնչացրել

Լուսանկարը` Meydan TV

Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմաններ և հուշարձաններ չեն ոչնչացրել։ Եվրոպայում իր ելույթի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել քաղաքհալածյալ, բլոգեր Օրդուհան Թեյմուրխանը, հաղորդում է haqqin.az-ը։

«Այո, խոզեր ու այծեր են քայլում ադրբեջանական գերեզմանների վրայով, սակայն հայերն ադրբեջանական հուշարձանների դեմ վանդալիստական գործողություններ չեն իրականացրել», -նշել է նա:

News.am-ի փոխանցմամբ` Ադրբեջանում մնացած բլոգերի հարազատների նկատմամբ կանոնավոր հետապնդումներ են իրականացվում իշխանությունների կողմից։