ԱլԳ երկրների մեդիա ոլորտի մասնագետները հրավիրվում են մասնակցելու «ADAMI մեդիա մրցանակ 2018» մրցույթին

Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող «ADAMI մեդիա մրցանակ 2018» մրցույթի hայտերի ընդունումն արդեն սկսված է:

Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են հեռուստաընկերություններ, պրոդյուսերական ընկերություններ, լրագրողներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ՝ ԵՄ ԱլԳ վեց երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա), ովքեր զբաղվում են միգրացիայի, ինտեգրման և էթնիկ, կրոնական ու մշակութային բազմազանության թեմաներով:

Մրցանակները կշնորհվեն վեց տարբեր անվանակարգերում:

Այլ մանրամասների համար այցելեք այստեղ: