Այս տարի Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի Սևակ Խանաղյանը

Ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը, որի եզրափակիչ անցած տասը մասնակիցներից հաղթեց Սևակ Խանաղյանը։

Սևակը ստացավ 12 միավոր և՛ պրոֆեսիոնալ ժյուրիի, և՛ հեռուստադիտողների կողմից:

Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա Լիսաբոնում մայիսի 8-ին:

Սևակ Խանաղյանի երգի տեսանյութը կարող եք դիտել այստեղ։