«Արսենալում» ընտրում են լավագույն ֆուտբոլիստին. ցանկացողները կարող են քվեարկել Հենրիխ Մխիթարյանի օգտին և մրցանակ շահել

«Արսենալ»-ում ընտրում են ամսվա լավագույն ֆուտբոլիստին։ Կոչման հավակնորդներից մեկը Հենրիխ Մխիթարյանն է:

«Հենրիխ Մխիթարյանը մեր առաջատարներից է, և նա արդեն նվաճել է մեր երկրպագուների սրտերը «Էմիրեյթս» մարզադաշտում», - նշվում է Արսենալի պաշտոնական կայքէջում:

Մխիթարյանից բացի, քվեարկությանը մասնակցում են Ահարոն Ռեմզին և պաշտպաններ Նաչո Մոնրեալը, Էկտոր Բելյերինը։

Քվեարկությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մասնակցողների համար սահմանված է նաև մրցանակ. 2 տոմս` «Էմիրեյթս» մարզադաշտում անձամբ հանձնելու մրցանակը լավագույն ֆուտբոլիստին: