Հռոմի պապը Հայաստանում առաքելական նվիրակ է նշանակել

Համայն կաթոլիկների առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանում առաքելական նվիրակ է նշանակել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Վատիկանի մամուլի ծառայությանը, Սուրբ Հայրը նշանակել է Նորին Գերազանցություն գերաշնորհ Ժոզե Ավելինու Բետանկուրին Հայաստանում առաքելական նվիրակ, Չիտանովայի արքեպիսկոպոս: