Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը, դա կատարեք օրենքով. լրագրողի կոչը Նոր Զելանդիայի կառավարությանը

Լուսանկարը` newshub.co.nz

Լրագրող Տոնի Ռայթը  նորզելանդական  newshub.co.nz կայքում հրապարակված իր հոդվածում նշում է, որ Նոր Զելանդիայի կառավարությունները մշտապես վախենում են պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի՝ մարդկության դեմ կատարված հանցագործությունները, հատկապես Հայոց ցեղասպանությունը, փոխանցում է NEWS.am-ը:

Չնայած այդ տարիներին այս իրադարձությունների մասին էին Նոր Զելանդիայի թերթերի առաջին սյունակները, այնուամենայնիվ Նոր Զելանդիայի ոչ մի կառավարություն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նշում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ սա պետք է փոխվի: «Մենք ճանաչում ենք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեական Հոլոքոստը, Ռունադայում ցեղասպանությունը, բոսնիական ցեղասպանությունը և մեզ ավելի մոտ Արևելյան Թիմորում ցեղասպանությունը:  Բայց ինչո՞ւ նույն կերպ չենք վարվում, երբ հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Պատասխանը պարզ է՝ պատճառը Նոր Զելանդիայի հարաբերություններն են Չանաքալայի և Թուքիայի հետ»,- նշում է Ռայթը:

Նա ընդգծում է, թե հիմնական պատճառն այն է, որ ճանաչելու դեպքում Թուրքիան, ավելի շուտ, կսպառնա Նոր Զելանդիայի քաղաքացիներին մարտերի վայր այցելությունների արգելքով: Սակայն հեղինակը հավելում է, որ Ֆրանսիայից և Կանադայից զինվորները նույնպես մարտնչել են օսմանյան ուժերի դեմ, բայց այդ երկրներն, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանությունը ճանաչել են:

Հեղինակը մարտահրավեր է նետում Ջասինդե Արդերնի կառավարությանը. «Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը, դա կատարեք օրենքով: Սովորեցրե՛ք դա նորզելանդական դպրոցներում, ինչպես և Հոլոքոստը: Դա կատարե՛ք խաղաղության համար՝ որպես նախազգուշացում այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ պատերազմի ժամանակ»:

«Առաջին աշխարհամարտի ժամանակ ավելի քան 18 500 նորզելանդացիները չեն զոհվել այն բանի համար, որ արտասահմանյան տերությունները դեռևս կարողանան մեզնից փրկագին պահանջել 100 տարի անց»,- ամփոփել է նա: