Ամերիկացի մաթեմատիկոսը հաշվարկել է, թե երբ է սկսվելու Երրորդ համաշխարհային պատերազմը

Լուսանկարը` The Inquisitr

Կոլորադոյի համալսարանի մաթեմատիկոս Աարոն Քլաուզեթը հաշվարկել է` երբ է սկսվելու Երրորդ համաշխարհային պատերազմը:

Քլաուզեթը վերլուծել է պետությունների միջև զինված բախումների մասին տեղեկությունները և դրանց հիման վրա եզրակացրել, թե երբ կարող է սկսվել պատերազմը: Այս մասին գրում է RBC.ru-ն` հղում կատարելով Science Advances ամսագրին:

Նա նշել է, որ իր ուսումնասիրության ընթացքում վերլուծել է 1823-2003 թթ. պատմական հատվածը: Այդ ընթացքում, մաթեմատիկոսի հաշվարկով, եղել է 95 խոշոր հակամարտություն աշխարհի տարբեր երկրների միջև:

Հատուկ մշակված համակարգչային ծրագրի շնորհիվ, որը հաշվարկել է զինված հակամարտությունների բոլոր ժամանակավոր հատվածները և դրանց միջև դադարները՝ գիտնականը եկել է այն եզրահանգման, որ խոշոր հակամարտություն կարող է տեղի ունենալ մոտավորապես մինչև 2150 թ.-ը: