Ֆուլբրայթի ուսանողական ծրագիրը հրավիրում է հայ երիտասարդների՝ մագիստրոսի աստիճան ստանալու ԱՄՆ բուհերում

Ֆուլբրայթի ուսանողական ծրագրի հայտերի ընդունման գործընթացն այժմ սկսվել է: Ֆուլբրայթ ծրագրի միջոցով հայաստանցիները կարող են մագիստրոսի աստիճան ստանալ ԱՄՆ բուհերում:

Ֆուլբրայթի ավանդական ծրագրով աջակցություն է տրամադրվում տարբեր ոլորտներում (սկսած տնտեսական զարգացումից՝ մինչև հանրային առողջություն) ուսումնառության համար: Հայաստանի համար իրականացվող Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրն աջակցում է ուսումնառությանը STEM ոլորտներում՝ գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա, ինչպես նաև ձեռներեցություն:

Ընտրված մասնակիցները կսկսեն իրենց ուսումնառությունը 2019 թ. աշնանը:

Ծրագրի համար հայտերի ընդունումն ավարտվում է մայիսի 18-ին:

Մանրամասների համար այցելեք այստեղ։