ԵՄ-ն Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերում մեկնարկում է «Հաջող սկիզբ» ծրագիրը՝ նախատեսված ձեռնարկատերերի համար

EU4Business նախաձեռնությունը մեկնարկում է «Հաջող սկիզբ» ծրագիրը Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերում: Ծրագիրը նախատեսված է ստարտափերի, վերջին երեք տարիների ընթացքում բիզնեսի մեջ գտնվող փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ների), ինչպես նաև աշխատանք փնտրող այն անձանց համար, որոնք բիզնեսի կառավարման ուղիներ են որոնում:

Ծրագրի թիրախային ոլորտներն են՝ սննդամթերքի վերամշակումը և զբոսաշրջության զարգացումը:

Ծրագրում կներառվեն վերապատրաստման դասընթացներ, տեղեկատվության փոխանակում, մասնագիտական խորհրդատվություն և ֆինանսական աջակցություն Հայաստանի երեք մարզերի գործարարներին:

Ծրագրին դիմելու և այլ մանրամասների համար այցելեք այստեղ։