Բրյուսելում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության նոր կառուցվածքի իրականացմանն ուղղված հանդիպումը

Եվրամիության անդամ պետությունների և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի ներկայացուցիչները մարտի 12-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրել են 2018թ. առաջնահերթությունները, որոնք հիմնված են 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովում ստանձնած պարտավորությունների վրա, հայտնում է  Europa.eu-ն։

Հանդիպմանը քննարկվել են 20 առանցքային արդյունքները, որոնք հստակ սահմանում են ապագայի աշխատանքային պլանը, և ենթակա են իրականացման մինչև 2020 թվականը:

Սա Արևելյան գործընկերության գագաթաժողովին  պաշտոնապես հաստատված նոր ինստիտուցիոնալ կառուցվածքի ներքո կազմակերպված առաջին հանդիպումն էր։ Այն նպատակ ունի ավելի արդյունավետորեն աջակցել վեց գործընկեր երկրներում բարեփոխումների գործընթացներին հետևյալ չորս առաջնային ուղղություններում.

  1. Ավելի ուժեղ տնտեսություն. տնտեսական զարգացում շուկայական հնարավորությունների բարելավում;
  2. Ավելի ուժեղ կառավարում. կառույցների ամրապնդում և պատշաճ կառավարում;
  3. Ավելի ուժեղ միակցվածություն. միակցվածության բարելավում, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգիայի ոլորտներում, ինչպես նաև շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ուղղությամբ:
  4. Ավելի ուժեղ հասարակությունշարժունության և մարդկանց միջև շփումների բարելավում: