Ի՞նչ կտեսնենք դիտորդների զեկույցներում Ադրբեջանի ընտրություններից հետո

Ադրբեջանը հետևողական աշխատանք է տանում միջազգային հանրության հետ՝ երկրում սպասվող նախագահական ընտրությունները լեգիտմացնելու ուղղությամբ: Ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու պատրաստակամություն են հայտնել որոշ խոշոր միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և ԱՊՀ ՄԽՎ-ն:

Սակայն այս ընտրություններն արդեն իսկ մի շարք խնդիրներ ունեն, որոնք, անկախ Ադրբեջանի ջանքերից, իրենց արտացոլումն են գտնելու միջազգային զեկույցներում: Մասնավորապես, Ադրբեջանի իշխանություններն այդպես էլ հիմնավոր պատճառներ ու իրավական հիմքեր չներկայացրին՝ արտահերթ ընտրություններ նշանակելու համար: Իսկ այդ փոփոխությունն իր ուղղակի ազդեցությունն ունեցավ ընտրական գործընթացի կազմակերպման վրա, ինչը կարտացոլվի նաև արդյունքների վրա: Զգալիորեն կրճատվեց ընդդիմության կոնսոլիդացիայի համար անհրաժեշտ ժամանակը, միջազգային դիտորդական առաքելությունները՝ մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ժամանակ և հնարավորություն չունեցան երկարաժամկետ դիտարկում անցկացնել՝ բացահայտելու համար հնարավոր խախտումների համար պատրաստվող հիմքերը:

Արդյունքում, ապրիլի ընտրություններին ընդդիմությունը կգնա, կարելի է ասել, հանպատրաստից, իսկ միջնորդներն էլ լեգալ հիմքեր չեն ունենա ապացուցելու նույնիսկ ակնհայտ մի շարք սահմանափակումները:

Կարևոր է, որ այս ամենը տեղ գտնի միջազգային կառույցների զեկույցներում և չմնա միայն մնա թղթի վրա, այլև միջազգային հանրության կողմից հստակ գործողությունների հանգեցնի, որոնք կստիպեն Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ օրենքների ու պետության հետ կամայական վերաբերմունքին:

Աննա Կարապետյան