Շառլ Ազնավուրը ստացել է չեխական Ֆեբիոֆեստի «Քրիստիան» մրցանակը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, Հանրային տան Սմետանայի անվան շքեղ դահլիճում բացվել է Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի գլխավոր հյուրն է դարձել աշխարհահռչակ շանսոնյե, կոմպոզիտոր և դերասան Շարլ Ազնավուրը, հաղորդում է News.am-ը` հղում կատարելով «Օրեր»-ին:

Կինոփառատոնի 25 տարիների ընթացքում նա 44-րդ հանրահայտ կինոգործիչն է, ով արժանանում է նման պատվավոր մրցանակի՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար։ Մրցանակը հանձնելուց առաջ ցուցադրվեց նաև նրա խաղացած ֆիլմերից  մի տեսաշար, իսկ «Քրիստիան» արձանիկը հանձնելու պահին ողջ դահլիճը հոտնկայս ողջունեց Շարլ Ազնավուրին։

Մաեստրոն շնորհակալական խոսքը սկսեց ուղղելով խոսափողը, և կատակելով, որ ամենուր ստիպված է այն հարմարացնել իր հասակին։