ԵԱՀԿ գերագույն հանձնակատարը հրավիրում է հայտեր ներկայացնելու «Մաքս վան դեր Շտոլ» մրցանակի համար

ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Լամբերտո Զանյերը հրավիրում է հայտեր ներկայացնելու 2018 թվականի «Մաքս վան դեր Շտոլ» մրցանակի (2018 Max van der Stoel Award) համար: 50,000 եվրո արժողությամբ մրցանակը կշնորհվի ԵԱՀԿ-ի մասնակից պետություններում ազգային փոքրամասնությունների դիրքերի բարելավմանն ուղղված բացառիկ ձեռքբերումների համար։

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը  2018 թ մայիսի 1-ն է:

Ծրագրին կարող են դիմել այն անձինք, խմբերը կամ հաստատությունները, որոնք մեծ փորձ ունեն ԵԱՀԿ-ի տարածքում ազգային փոքրամասնությունների դիրքորոշման ու իրավունքների բարելավման ոլորտում։

Հաղթողը կընտրվի միջազգային հեղինակավոր փորձագետների կողմից։

Մրցանակը կներկայացվի 2018 թ. նոյեմբերին Հաագայում կայանալիք արարողության ժամանակ:

Մանրամասների համար այցելեք այստեղ։