RISE հետազոտական կենտրոնը կրտսեր գիտաշխատողների համար հայտարարում է մրցույթ` Կիպրոսում տարբեր հետազոտական խմբերում 20 պաշտոններ զբաղեցնելու համար

Ինտերակտիվ մեդիա, սմարթ համակարգ և զարգացող տեխնոլոգիաներ (Interactive Media, Smart System և Emerging Technologies) (RISE) հետազոտական կենտրոնը կրտսեր գիտաշխատողների համար հայտարարում է մրցույթ տարբեր հետազոտական խմբերում քսան լրիվ/կես դրույքաչափով պաշտոններ զբաղեցնելու համար ։

RISE- ը Կիպրոսում նորաստեղծ հետազոտական կենտրոն է, որը նպատակ ունի դառնալ տարածաշրջանում գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցման հզոր կենտրոն:

Ծրագրին կարող են  դիմել ինտերակտիվ մեդիայի, համակարգչային գիտության, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, համակարգչային տեխնիկայի, էլեկտրատեխնիկայի, նեյրոֆիզիկայի, հոգեբանության, թվային սոցիոլոգիայի, թանգարանային հետազոտությունների, կրթական տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, դիզայնի, ֆիզիկայի, մաթեմատիկայի ոլորտում բակալավրի աստիճան ունեցող և/կամ ասպիրանտուրա ավարտած բոլոր ցանկացողները:

Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Հորիզոն 2020» հետազոտական և նորարարական ծրագրի շրջանակներում։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018 թ. ապրիլի 6-ն է:

Այլ մանրամասների համար կարող եք այցելել այստեղ: