Արևելյան գործընկերության Եվրոպական դպրոցի կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 15-ը

Արևելյան գործընկերության Եվրոպական դպրոցի կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը  երկարաձգվել է մինչև ապրիլի 15-ը։ Ծրագրին կարող են դիմել միջազգային և եվրոպական հետազոտություններով հետաքրքրվող 16-17 տարեկան երիտասարդներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայի Հանրապետությունից և Ուկրաինայից։

30 աշակերտ հնարավորություն կունենա Թբիլիսիում բացված նոր դպրոցում 2 տարվա կրթությունը ծածկող ամբողջական կրթաթոշակ ստանալ։

Ծրագիրը, որը կենտրոնացած է եվրոպական ուսումնասիրությունների վրա, կընձեռի երկամյա համապարփակ ուսումնական դասընթացներ` ուսանողներին հնարավորություն տալով ներգրավվելու Եվրոպական և Եվրամիության հարցերի ուսումնասիրության մեջ:

Միջազգային բակալավրիատի դիպլոմի ձեռքբերումը կբարձրացնի ուսանողների` աշխարհի լավագույն համալսարաններում ընդունվելու հնարավորությունները:

Այլ մանրամասների համար այցելեք այստեղ: