ՏՏ ոլորտի մասնագետները և դիզայներները հրավիրվում են մասնակցելու Մինսկում կայանալիք ԱլԳ քաղաքացիական հասարակության հաքաթոնին

Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները և դիզայներները հրավիրվում են մասնակցելու Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության երկրորդ հաքաթոնին, որը տեղի կունենա 2018 թ. հունիսի 1-ից – 3-ը:

Երեք օրվա ընթացքում մասնակիցները կաշխատեն միասնական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուծումների ներդրուման վերաբերյալ, ինչն էլ թույլ կտա քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և ակտիվիստներին ավելի լավ ծառայել իրենց համայնքների կարիքներին, ինչպես նաև կօգնի քաղաքացիներին մասնակցել որոշումների կայացման գործընթացին:

Քաղաքացիական հասարակության ակտիվիստների համար դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի ապրիլի 23-ն է, իսկ ՏՏ ոլորտի մասնագետների և գրաֆիկական դիզայներների համար` 2018թ.-ի մայիսի 14-ը:

Ծրագրին դիմելու համար այցելեք այստեղ: