ԵՄ-ն կավելացնի ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

Լուսանկարը՝ Newmag.am

Եվրոպական Միությունը կավելացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով: Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանն այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

«2017-2020 թվականների համար Հայաստանին տրամադրվելու է Եվրամիության օժանդակության ծրագրված ծավալը, որը կկազմի մոտավորապես 170-175 միլիոն եվրո»,- նշել է փոխնախարարը:

Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ի կողմից հաստատվել է համապատասխան փաստաթուղթը, որը կրում է «Միասնական ֆինանսական աջակցություն» խորագիրը: