ԱՄՆ նախագահ. Սիրիայում «առաքելությունը կատարված է»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում մեկնաբանելով ապրիլի 14-ին Սիրիայի հրթիռակոծումը՝ հայտնել է, որ «առաքելությունը կատարված է», հայտնում է  «The Metro»-ն:

«Անցած գիշեր հասցված հարվածը կատարյալ էր։ Շնորհակալ ենք Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը՝ ցուցաբերած խելամտության ու նրանց հրաշալի զինուժի հզորության համար: Սրանից առավել լավ արդյունք չէինք կարող ունենալ: Առաքելությունը կատարված է»,-գրել է Թրամփը:

«Այնքան հպարտ եմ մեր զինված ուժերով, որոնք միլիարդավոր դոլարների ներդրումից հետո կդառնան մեր երկրի երբևէ ունեցած լավագույն զինված ուժերը: Նրանք իրենց նմանը չեն ունենա»,-հավելել է Թրամփը:

Նշենք, որ ապրիլի 14-ի առավոտյան ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռներ են արձակել Սիրիայի ռազմական և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Արձակված հրթիռների թիվը գերազանցել է 100-ը:

Հրթիռներ արձակվել են ինչպես օդից, այնպես էլ ծովից:

Մոսկվան զգուշացրել է, որ անհետևանք չի թողնի նման գործողությունները: