Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ազդարարում է «2018 թ.-ի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում» միջոցառման մեկնարկը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ազդարարում է «2018 թ.-ի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում» միջոցառման տոնակատարությունների մեկնարկը: Իրադարձությունների սկիզբը կտրվի ապրիլի 20-ին՝ Զվարթնոցի տաճարում կազմակերպվելիք երաժշտական ներկայացմամբ: Հորտուս Մուզիկուս էստոնական անսամբլն առանձնահատուկ երաժշտական գործիքներով հանդես կգա վաղ շրջանի, ինչպես նաև միջնադարյան և վերածննդի դարաշրջանի երաժշտության մի շարք գործերով՝ գրված եվրոպացի կոմպոզիտորների կողմից:

Միջոցառման սկիզբը՝ 19:00:

Մուտքը՝ հրավիրատոմսերով: