Հռոմում քահանաները սովորում են` ինչպես վտարել չարքերին

Հռոմում մոտ 200 քահանա մասնակցում է չարքերին վտարելու մեկշաբաթյա դասընթացի։ Ինչպես հայտնում է Reuters-ը` մասնակիցները քննարկում են մի շարք հարցեր, այդ թվում Աֆրիկայում կախարդության խնդիրը, ինչպես նաև հոգեկան հիվանդությունը չարքերից տարբերելու անհրաժեշտությունը։

Նշվում է, որ էքզորցիզմի պահանջարկը վերջին շրջանում աճել է կաթոլիկների շրջանում։

Ալբանիայից կարդինալ Էռնեստ Սիմոնին նշել է, որ բջջային հեռախոսների դերը էքզորցիզմում բավականին մեծ է։ Նա նշել է, թե անհրաժեշտության դեպքում իրեն զանգում են, և նա գնում է աղոթքներ կարդալու։

Չնայած պաշտոնական տվյալներ չկան, այնուամենայնիվ, կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներն ասում են, որ չարքերը սկսել են ավելի շատ ակտիվանալ: