Տարտուի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտը հայտարարում է հնգամսյա դասընթաց դոկտորական թեկնածուների և ասպիրանտների համար

Տարտուի համալսարանի Johan Skytte քաղաքագիտության ինստիտուտը հայտարարում է կրթաթոշակային մրցույթ հասարակական գիտությունների դոկտորական թեկնածուների և ասպիրանտների համար: Հնգամսյա ծրագիրը կանցկացվի 2018 թվականի օգոստոսի 13-ից մինչև  2019 թվականի հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում:

Կրթաթոշակային  մրցույթին կարող են դիմել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի քաղաքացիները:

Ծրագրի նպատակն է զարգացնել գիտնականների և ասպիրանտների վերլուծական մտածողությունը և հետազոտական հմտությունները:  Ծրագրի շրջանակներում ընտրված մասնակիցները կաշխատեն իրենց սեփական հետազոտական ծրագրերի վրա՝ ավագ  ակադեմիկոսների ղեկավարման ներքո:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է  իրենց հայտերն ուղարկեն հետևյալ էլեկտրոնային հասցեով eurasiafellows@ut.ee մինչև 2018 թվականի մայիսի 10-ը Էստոնիայի ժամանակով 23:59-ին (GMT/UTC+02:00):

Այլ մանրամասների համար այցելեք այստեղ: