Հայաստանի նախագահը ստորագրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

Լուսանկար՝ Azatutyun.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Համաձայնագիրը ստորագրվել էր 2017թ. նոյեմբերի 24-ին:

ՀՀ խորհրդարանն այն վավերացրել էր 2018թ. ապրիլի 11-ին: