Ամերիկացի հայտնի դերասան Սթիվեն Սիգալը Հայաստանում հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Լուսանկարը` ALEXEI DRUZHININ/SPUTNIK VIA AP

Ապրիլի 22-ին Հայաստան է գալու ամերիկացի հայտնի կինոդերասան, այկիդոյի վարպետ, երաժիշտ Սթիվեն Սիգալը: Այս մասին հայտնում է «Հրապարակը»:

Նշվում է, որ նա ապրիլի 24-ին կգնա Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Հաջորդ օրը նա կայցելի նաև Արցախ։ Ամերիկացի հայտնի կինոդերասանը Հայաստան կգա հոլիվուդյան հայազգի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի անձնական հրավերով։