Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Հայաստանի և Արցախի բարձր ղեկավարությունը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց ՀՀ բարձր ղեկավարությունը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, նախարարի պաշտոնակատարներ:

Հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներքը. նրանք ծաղկեպսակ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին: Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգևոր դասը: