«Չեթհըմ հաուզ»-ը հրավիրում է մասնակցելու Ռոբերտ Բոշի կրթաթոշակային ծրագրին

«Չեթհըմ հաուզ»-ը  հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու Ռոբերտ Բոշի կրթաթոշակային ծրագրին: Կրթաթոշակը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի երիտասարդներին բարելավելու իրենց գիտելիքները միջազգային  հարաբերությունների ոլորտում:

Կրթաթոշակը նպատակաուղղված է ակադեմիկոսներին, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի, լրատվամիջոցների, պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության անդամներին, որոնք գտնվում են կարիերայի միջին փուլում:

Դիմորդները պետք է ունենան բակալավրի աստիճան կամ դրան համարժեք որակավորում. նախընտրելի է նաև միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2018 թվականի ապրիլի 29-ը:

Ծրագրին դիմելու և այլ մանրամասների համար կարող եք այցելել այստեղ: