Արտահերթ ժողովի հրավիրման մասին որոշում է կայացվել

2018 թվականի ապրիլի 26-ին «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը որոշում է կայացրել ս.թ. մայիսի 17-ին արտահերթ ժողով հրավիրելու մասին:

Արտահերթ ժողովի օրակարգում ընդգրկված կլինեն հետևյալ հարցերը. կազմակերպության վարչության անդամների թվի սահմանման, վարչության անդամների, նախագահի, փոխնախագահի և պատասխանատու քարտուղարի ընտրությունների, վերստուգիչ հանձնաժողովի անդամների թվի սահմանման, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի և անդամների  ընտրությունների հարցերը: