Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորում են ՀՀ-ում երկխոսությունը Սահմանադրության հիման վրա

Լուսանկարը` lgl.lt

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել երկրում քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ  մասնավորապես ասվում է.

«Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին: 

Այս համատեքստում ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին: 

Շարունակում է կարևոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների և ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն»: