«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը հրավիրում է բոլոր շրջանավարտներին դիմելու կրթաթոշակային ծրագրի

Պահպանելով իր առաքելությունն` աջակցելու հայագիտության ոլորտում կոնկրետ գիտելիքների ձեռքբերմանը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը հրավիրում է բոլոր շրջանավարտներին դիմելու կրթաթոշակային ծրագրի:

Նշենք, որ «հայագիտություն» -ն իր մեջ ներառում է քաղաքականություն, սոցիոլոգիա, մշակութային ուսումնասիրություններ, հնագիտություն, պատմություն և սոցիալական և հումանիտար գիտությունների այլ ոլորտներ:

Ծրագիրը նպատակ ունի խթանել հայագիտությանը ոչ միայն որպես առանձին ուսումնասիրության դաշտ, այլև դրա ընդգրկումն ավելի լայն ոլորտներում: Հատուկ ուշադրություն կդարձվի  խրախուսելու Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած առկա խնդիրների ուսումնասիրությանը:

Ծրագրին կարող են դիմել մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողները և հետդոկտորական հետազոտություններ իրականացնել ցանկացողները:

Դիմումների վերջնաժամկետը 2018 թվականի մայիսի 15-ն է:

Այլ մանրամասների համար այցելեք այստեղ: