
ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ՍՊԱՆՎԱ՞Ծ Է
ԱՄՆ նախագահը հաստատում է ալ-Քաիդայի առաջնորդ Բեն Լադենի մահը Աբոթաբադում` ամերիկյան զորքերի հարձակման ժամանակ:
Համաձայն Օբամայի` Բեն լադենը սպանվել է Կիրակի օրը Պակիստանում ԱՄՆ ԶՈՒ գործուղությունների ժամանակ Իսլամաբադից 150կմ հեռավորության վրա գտնվող Աբոթաբադ քաղաքում:
<<Այսօր երեկոյան, ես կարող եմ հայտնել Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի ժողովուրդներին, որ Միացյալ Նահանգները իրականացրել է մի գործողություն, որի արդյունքում սպանվել է Օսամա Բեն Լադենը` հազարավոր անմեղ մարդկանց կյանք խլած ահաբեկիչը>>, – նշել է Օբաման իր մայիսի 1-ի ուղերձում:
<<Բեն Լադենի մահը մինչ օրս Ալ-Քաիդայի նկատմամբ տարած ամենաակնառու հաղթանակն է խորհրդանշում:>>
02.05.2011