Լիբանանի խորհրդարանական ընտրություններում առաջադրված 4 հայ թեկնածուներից 3-ն ընտրվել են

Լուսանկարը՝  renkus-heinz.com

Լիբանանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում առաջադրված 4 հայազգի թեկնածուներից 3-ը ընտրվել են, տեղեկացնում է «Ազդակ» պարբերականը:

Բոլոր 4 թեկնածուները՝ Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը, Սերժ Չուխատարյանը և Ալեքսանդր Մաթոսյանը, առաջադրված են եղել Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից: Նրանցից Սերժ Չուխատարյանը չի հաջողվել ստանալ բավարար ձայներ։