Էրդողանը՝ ֆրանսիացիներին. «Ո՞վ եք դուք, որ հարձակում գործեք մեր սուրբ գրությունների վրա»

Ղուրանից որոշ հատվածներ հանելու վերաբերյալ Ֆրանսիացի գործիչների կոչը  բարկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Պարզ է, որ Ղուրանից անտեղյակ եք: Իսկ հետաքրքիր է, ձեր Աստվածաշունչն էլ չեք կարդացե՞լ։ Ո՞վ եք դուք, որ հարձակում գործեք մեր սուրբ գրությունների վրա։ Մենք գիտենք, թե որքան ճղճիմ եք դուք»,-ասել է Էրդողանը, հաղորդում է «France Presse»-ը։

Նշենք, որ ապրիլի 22-ին «Le Parisien» թերթում մոտ 300 հոգու ստորագրությամբ բաց նամակ է հրապարակվել, որում նշվում է, որ Ղուրանի՝ «քրիստոնյաների, հույների և անհավատների սպանությունն ու պատիժը» հատվածը պետք է հեռացվի, քանի որ այն նպաստում է բռնության աճին։

Նամակի տակ ստորագրել են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, նախկին վարչապետ Մանուել Վալսը, ինչպես նաև բազմաթիվ  մտավորականներ և այլ հասարակական գործիչներ: