ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող OPEN Media Hub-ը հայտարարում է մրցույթ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Արևելյան գործընկերության առցանց և հեռարձակվող լրատվամիջոցների լրագրողները հրավիրվում են պատմություններ ներկայացնելու Հայաստանում տեղի ունեցող և ընթացող իրադարձությունների վերաբերյալ:

Պատմությունները պետք է ունենան խորը բացատրություններ և կարևորեն երկրի ընթացիկ և վերջին իրադարձությունների չբացահայտված ասպեկտները:

Դրանք պետք է լինեն երկու տեսակի` 12-ից մինչև 26 րոպե տևողությամբ (հեռարձակվող լրատվամիջոցների համար) և վեբ-փաստաթղթեր (webdocs) կամ պորտֆելներ (առցանց լրատվամիջոցների համար):

Հաղթողները կստանան ֆինանսական աջակցություն և գործնական ուղեցույցներ` այդպիսի լուսաբանումներ կատարելու և տարածելու համար:

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք այստեղ: