Թուրքիայի մեջլիսը մերժել է Գարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությունը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանի կողմից ներկայացված օրինագիծը, որով կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանի կողմից ստորագրված մերժման մեջ նշվել է, թե Փայլանի օրինագիծը և հայտարարությունները «վիրավորում են երկիրը, ազգային արժանապատվությունը և դեմ են պատմությանը»:

Նա մերժել է հայ պատգամավորի օրինագիծը՝  հետ ուղարկելով այն «անհրաժեշտ ուղղումներ անելու նպատակով»: