Մայիսի 14-ին Զորավոր Ավետարանը կբերվի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցի

Մայիսի 14-ին՝ 10:00-ին, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր ս. Աստվածածին եկեղեցի կբերվի Զորավոր Ավետարանը: Այն եկեղեցում կլինի մինչև 18:00, հաղորդում է Qahana.am-ը:

 Ժամը 11:00-ին կմատուցվի ս. պատարագ: Հավարտ ս. պատարագի համայնքի անդամները մատաղ կհյուրասիրեն:

Մայիսի 14-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբերից Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակի օրն է: Այդ առթիվ արդեն երրորդ անգամ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ եկեղեցի է բերվում Զորավոր Ավետարանը: Դրա հետ կապված բազմաթիվ հրաշքների ու բժշկությունների հիշատակություններ կան: Եվ հենց այդ պատճառով ոչ միայն Ավետարանն, այլև եկեղեցին, որտեղ այն պահվել է երկար տարներ, մարդիկ կոչել են Զորավոր:

Այս տարի Ս. Մովսես Տաթևացու մահվան հիշատակության օրը համընկել է Համբարձման տոնի հետ: