IDeA հիմնադրամը «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհների տրամադրման մրցույթ

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհների տրամադրման մրցույթ:

Փոքր դրամաշնորհի այս ծրագիրը նախատեսում է ֆինանսական աջակցություն տրամադրել Դիլիջանում և հարակից համայնքներում՝ Հովքում, Աղավնավանքում, Խաչարձանում, Գոշում, Հաղարծինում, Թեղուտում,  ձեռնարկատիրական գործունեության խթանման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով: Ծրագրի իրականացումը կնպաստի Տավուշի մարզի և հատկապես Դիլիջան համայնքի տնտեսական զարգացմանը և որպես արդյունք՝ արտագաղթի նվազեցմանը:

Ծրագրի շահառուներ կարող են լինել ձեռնարկություններ, որոնք պատրաստակամություն կհայտնեն աշխատանքի վերցնել ծրագրի շրջանակում կարողությունների զարգացման դասընթացների (արվեստներ և արհեստներ, հաճախորդների սպասարկում և այլն) մասնակիցներին կամ  դասընթացի այն մասնակիցները, որոնք նախատեսում են ստեղծել իրենց ձեռնարկությունը և իրենցից բացի աշխատանքի վերցնել այլ անձի/անձանց (ձեռնարկության ղեկավարումը չի համարվում  աշխատատեղի ստեղծում համաձայն ԵՄ կողմից վավերացված ծրագրի ուղենիշների):

Կարող են դիմել

-         ՓՄՁ-ներ, որոնք գրանցված են և գործում են Մեծ Դիլիջանում (Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Հաղարծին, Թեղուտ) (տարեկան ≤ 100 միլիլոն ՀՀ դրամ շրջանառությամբ, կամ ≤ 500 միլիոն ՀՀ դրամ ակտիվներ տնօրինող և ≤ 50 վարձու աշխատողներ ունեցող).

-         Ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների առավել տաղանդավոր և խոստումնալից մասնակիցները, ովքեր նախատեսում են ստեղծել իրենց ձեռնարկությունը և նոր աշխատատեղեր:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 10, ժամը 18։00։

Այլ մանրամասների համար այցելեք այստեղ: