FACEBOOK-Ը՝ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՄԵՔԵՆԱ

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Russia Today ալիքին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Facebook սոցիալական ցանցը հանդիսանում է “պատմության մեջ ամենահզոր լրտեսական գործիքը”:

Ասանժը կարծում է, որ Facebook-ն ավտոմատորեն հավաքում է նրանում գրանցված բոլոր օգտատերերի անձնական տվյալները, իսկ հետագայում այդ տեղեկությունները հայտնվում են ԱՄՆ գաղտնի ծառայությունների ձեռքում: “Facebook-ը խոշորագույն լրտեսական մեքենան է, որը երբևէ ստեղծվել է մարդկանց կողմից”,- ասել է նա հարցազրույցի ընթացքում:

“Մենք գործ ունենք մարդկանց տվյալների ամենամեծ բազայի հետ, ուր կան բոլոր տեղեկությունները միմյանց հետ նրանց հարաբերությունների, նրանց հասցեների, անձնական կապերի և բարեկամների մասին”,- ասել է Ասանժը` հավելելով, որ այդ տեղեկությունները հասանելի են ամերիկյան հատուկ ծառայություններին: Բացի Facebook-ից Ասանժը հիշատակել է նաև Google-ն ու Yahoo!-ն, որոնք նույնպես նմանատիպ գործունեություն են ծավալում:

04.05.2011