
«Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանը» հայտարարում է Վացլավ Հավելի անվան կրթաթոշակ լրագրողների համար
«Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանը» հայտարարում է Վացլավ Հավելի անվան կրթաթոշակ, որը նախատեսված է մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները լուսաբանող լրագրողների համար:
Վացլավ Հավելի անվան լրագրողական կրթաթոշակը տրվում է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների և Ռուսաստանի անկախ ու խոստումնալից լրագրողներին:
Կրթաթոշակի տևողությունն ութ ամիս է:
Ծրագիրն իր մեջ ընդգրկում է.
- զանգվածային, բազմամշակութային և թվային հարթակներում լրագրողական հմտությունների ուսուցում և զարգացում,
- մասնակցություն խմբագրական քննարկումներին,
- անհատական աշխատանքի իրականացում,
- մասնագիտական, ազատ և անկախ լրատվամիջոցների առաքելության և պրակտիկայի ընկալում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը՝ 2018 թ.-ի հունիսի 1-ն է:
Այլ մասնրամասների համար այցելեք այստեղ: