Մեկնարկել է Հայաստան – ԵՄ համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը

Լուսանկարը՝ iStock photo

Այսօրվանից պայմանական կիրառման մեջ է մտնում «Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որը 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել էր ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Միության փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինինիի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից, հայտնում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից:

Համաձայնագիրն ընդգրկում է քաղաքական, առևտրային և այլ ոլորտային հարցեր` շրջակա միջավայրից մինչև գնումների ընթացակարգեր, արձանագրելով այն փաստը, որ Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունները կրում են համապարփակ բնույթ և, որ առկա է այդ համագործակցության ընդլայնման զգալի ներուժ: