ՔԱՅԼ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ

Մայիսի 3-ին ստորագրվեց Արեւելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի `Եվրոնեստի (Euronest) ստեղծման ակտը:
Եվրոնեստ խորհդարանական վեհաժողովը ստեղծվել է որպես Արեւելյան գործընկերության խորհրդարանական կառույց ԵՄ եւ գործընկեր պետությունների միջեւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Փաստաթուղթը սահմանում է վեհաժողովի նպատակները, վեհաժողովի կառուցվածքն ու գործառույթները: Վեհաժողովի նիստերը պետք է անց կացվեն նվազագույնը տարին մեկ անգամ` հաջորդաբար Եվրապառլամենտի եւ Արեւելյան գործընկերության անդամ-երկրների պառլամենտների շենքերում:
Հիշեցնենք, որ Արեւելյան գործընկերությունը ԵՄ նախաձեռնություն է, որի նպատակը ԵՄ մերձեցումն է վեց հետսովետական երկրների` Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Բելառուսի հետ: Եվրոնեստը Արեւելյան գործընկերության ծրագրի խոհրդարանական բաղկացուցիչն է, կազմված է Եվրապառլամենտի 60 անդամների եւ վեց երկրների ներկայացուցիչ 60 անդամներից:

04.05.2011