“ԵՄ-ն իմ մարզում”. Մեկ-րոպեանոց վիդեո մրցույթ

«Եվրոակումբներ Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության կողմից, մեկնարկում է «ԵՄ-ն իմ մարզում» խորագրով ստեղծագործ վիդեո մրցույթի հայտադիմումների ընդունելությունը։ Վիդեո մրցույթի միջոցով՝ մենք ուզում ենք խթանել Ձեր կարծիքով ստեղծագործ և մոտիվացնող վիդեո պատկերավորումն այն հարցի շուրջ, թե Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացման արդյունքում ինչ դրական փոփոխություն է տեղի ունեցել այն մարզում կամ համայնքում, որում Դուք բնակվում եք։
Եվրոպական միության համար առաջնահերթություն է կայուն մարզային զարգացումը Հայաստանում․ այն արդեն ներդրումներ է կատարել տարբեր մարզային ենթակառուցվածքների զարգացման համար, ֆինանսավորել է մարզային ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում առավել բարեկեցիկ կյանքի պայմանների ապահովմանը, ըստ այդմ մենք սպասում ենք Ձեր ստեղծագործական և մոտիվացնող վիդեոներին Ձեր քաղաքում,գյուղում կամ համայնքում ԵՄ կամ առհասարակ եվրոպական նեկայության մասին։ Վիդեոները կարող են վերաբերել ԵՄ օգնությամբ Հայաստանի մարզային զարգացման ցանկացած թեմայի, հատկապես գյուղատնտեսության, էներգիայի, տուրիզմի, ստեղծագործ տնտեսության, սպորտի, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում
Համապատասխանություն
Մրցույթին մասնակցելու համար Դուք պետք է լինեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հետևյալ չափանիշները կդիտվեն որպես առավելություն․
• Արտալսարանային ակտիվություն, կամավորություն, ՀԿ-ում կամ քաղաքացիական հասարակությունում ներգրավվածություն;
• Օտար լեզուների իմացություն։
Ընտրության գործընթացը
• Ընտրության գործընթացը կիրականացվի թափանցիկ, անկողմնակալ և անկախ ընթացակարգով: Բոլոր հայտերը կքննվեն հատուկ Գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կընդգրկվեն ներկայացուցիչներ տարբեր կազմակերպություններից, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակությունից։
Մրցույթի հաղթողը կընտրվի ելնելով վիդեոյի հետևյալ որակներից․
• Բովանդակություն/իմաստ;
• Ստեղծագործականություն;
• Ինքնատիպություն;
• Մոտիվացիա;
• Գոյություն ունեցաղ կարծրատիպերից դուրս մտածելու հնարավորություն:
Պահանջներ
• Վիդեոն պետք է լինի առնվազն 30 վայրկյան և առավելագույնը 1 րոպե տևողությամբ;
• Վիդեոներև կարող են հաստատվել հայերենով կամ անգլերենով ու հայերեն ենթագրերով;
• Բոլոր ներկայացված վիդեոները պետք է պատրաստվեն ներկայացնող անձանց կողմից;
• Մասնակիցներն ազատ են լինել այնքան ստեղծագործական, որքան ցանկանում են, եթե հետևում են վերոնշյալ պահանջներին։
Վերջնաժամկետ
Վիդեո մրցույթը հայտարարվում է սկսված հունիսի 13-ից։ Հայտադիմումները պետք է ուղարկվեն euroclubsarm@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև հունիսի 30-ը՝ թեմայում նշելով «Վիդեո մրցույթ 2018_անուն_ազգանուն»։ Խնդրում ենք ընդգրկել Ձեր անունը, ազգանունը, տարիքը, հեռախոսահամարը և բնակության վայրը որպես մեյլի բովանդակություն։ Մեկ անձը կարող է կատարել մեկ հայտադիմում։
Մրցանակներ
Առաջին մրցանակակիրը կստանա վկայական և հուշանվեր պաշտոնական արարողության ընթացքում։ Հաղթող վիդեոն նաև կհրապարակվի ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ինչպես նաև Եվրաակումբներ ծրագրի յութուբյան էջում։