Բուլղարիան վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Լուսանկարը՝ EUNewsletter

Բուլղարիայի խորհրդարանը հունիսի 13-ին վավերացրել է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում ենՀայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունից:

«Բուլղարիայի Խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի և ՀՀ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը:

Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել մեր հայ գործընկերների հետ դրա իրականացման համար»,- ասվում է հայտարարության մեջ: